HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ օլիմպիականներն ավարտեցին ելույթները

Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում այսօր ասպարեզ են ելել մեր վերջին երկու ներկայացուցիչները: Թիավար Էդգար Բաբայանը կրկին անհաջող է հանդես եկել: Առաջին փուլում պարտվելով` նա ներգրավվել է մխիթարիչ պայքարին, որտեղ կրկին իրավունք է ստացել մտնել հիմնական մրցություն ու երրորդ փուլում վերջնականապես լքել ասպարեզը: Իսկ հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը ատրճանակով 10 մ տարածությունում չի կարողացել մտնել եզրափակիչ:

Այսպիսով  Հայաստանը առաջին պատանեկան օլիմպիական խաղերում նվաճեց 1 արծաթ եւ 3 բրոնզ: Մեր թիմին մեդալներ բերեցին ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սմբատ Մարգարյանը, ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը եւ ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը: Խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter