HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը եւ հանձնակատարի գրասենյակը շուրջ երկու տասնամյակ արդյունավետ  համագործակցում են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման եւ նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի  ցուցաբերած աջակցության համար: Նախագահն ընդգծել է, որ,  չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում հանձնակատարի գրասենյակի եւ կառավարության միջեւ համագործակցության շարունակականությունը: ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ եւ նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել: Նախագահը եւ Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի վերոհիշյալ  գրասենյակի միջեւ համագործակցության առաջիկա  ծրագրերի մասին, մասնավորապես, կարեւորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաեւ Կազմակերպության` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter