HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերականգնվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների ապահովագրական ստաժը

Արա Հարությունյանի նախագահությամբ  տեղի ունեցած ԼՂՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «Կյանքին և առողջությանը պատճառած վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչված դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու  կարգը» սահմանող որոշման նախագծին: Սոցապնախարարությանը դիմած 11 քաղաքացիներ սահմանված կարգով  կստանան համապատասխան վճարները: Սոցիալական ապահովության նախարարությունը հանդես եկավ 1988-1992 թվականներին Ադրբեջանում հանրապետությունից բռնագաղթած  անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագծով, ինչը արժանացավ կառավարության հավանությանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանձնաժողովի նպատակն է լինելու Ադրբեջանում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter