HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ սպանություն բանակում

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հարություն Յուրիկի Վարդանյանը 18.08.2010թ. ձերբակալվել է: 21.08.2010թ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter