HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն երեք տարով

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել  շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են վերջերս ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստում բարձրացված` աշնանացանի կազմակերպման և հողօգտագործողների պարտավորությունների հարցերը: Խորհրդակցությունում հայտարարվել է, որ պետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն 3 տարի ժամկետով` հավասարաչափ վճարման սկզբունքով: Կառավարությունն այս կերպ ընդառաջում է հողօգտագործողներին` խթանում հողի մշակության աշխատանքներին նոր թափ հաղորդելը:  Այս քայլը լայն հնարավորություն է ընձեռում հատկապես առատ բերք ստացողներին`  միջոցները նորից վերարտադրությանն ուղղելու համար: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ժամանակին և պատշաճ մակարդակով ձեռնամուխ լինել աշնանացանին: Առանձին շրջաններում սկսված են հերկի աշխատանքները: Վարչապետը հորդորել է հնարավորինս շատ հերկ կատարել: Ա. Հարությունյանն ավելացրել է նաև, որ հողօգտգործողները վարկերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չեն ունենա: Պետությունը պահանջարկին համապատասխան կտրամադրի վարկային ռեսուրսներ: Խնդիրներ չեն լինի նաև սերմի ձեռքբերման գործում: Ներկրված բարձրակարգ սերմը, սակայն, կտրվի նախևառաջ այն հողօգտագործողին, ով հողը մշակելիս առաջնորդվել է ագրոմիջոցառումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter