HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը կզսպի Ադրբեջանին` իր շահերից ելնելով

«Ռուսաստանի համար ամենաշահավետն առկա իրավիճակի պահպանումն է, երբ կարելի է զենք տալ եւ մեկ, եւ մյուս կողմին, հետո դրանք արդիականացնել, պահեստամասերը փոխել եւ այլն: Ուստի չեմ կարծում, թե ՌԴ շահերի շրջանակում է ներդրում ունենալ ԼՂ հարցի հանգուցալուծման կամ կշեռքի ակնհայտ ծանրության կենտրոնը որեւէ մեկի կողմը թեքելը: ՌԴ-ն կփորձի զսպել Ադրբեջանին եւ չնպաստել այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որ Ադրբեջանը լուրջ հնարավորություններ ստանա` Հայաստանի կամ Ղարաբաղի հետ ռազմական բախման դեպքում հաջողության հասնելու համար: Փոխարենը վստահ եմ, որ տարածաշրջանում անորոշության ու լարվածության պահպանման, նաեւ անվտանգության միասնական համակարգ ձեւավորելու հեռանկար թույլ չտալու ուղղությամբ ՌԴ-ն կաշխատի բոլոր` քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու նաեւ ռազմական միջոցներով»,-  «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter