HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմը կառնե՞ն

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 9-ին նախատեսված նիստի օրակարգում, ի հեճուկս ՀՀ-ի, ընդգրկված է «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի քննարկումը: Այս նախագծով, ըստ «ՀԺ» դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանը ներկայացնելու է, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները: Ըստ նույն աղբյուրների` խիստ մեծ է հավանականությունը, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում այս նախագիծն ընդունվելու դեպքում այն կարող է մտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ իրավական ուժ ստանալ: «ՀԺ»-ի հարցին` տեղյա՞կ են ՀՀ իշխանությունները, որ ՄԱԿ-ում նման նախագիծ է քննարկման դրվելու եւ եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա դեմ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը երեկ պատասխանել է. «Այո, տեղյակ է, այո, քայլեր ձեռնարկվում են»: Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, ԱԳՆ խոսնակը չի ասել: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների` սակայն, Հայաստանի իշխանությունները որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել, որ սեպտեմբերի 9-ին սույն նախագիծը չքննարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter