HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որակապես նոր համագործակցության մթնոլորտ

Ըստ Խոսրով Հարությունյանի` «եթե վերլուծելու լինենք Սերժ Սարգսյանի գործելակերպը եւ արտաքին քաղաքական նախաձեռնությունները, պետք է միանշանակ արձանագրենք, որ նա հետեւողականորեն գնում է տարածաշրջանի կայունությունն ապահովելու գործում բոլոր հնարավորություններն օգտագործելու ճանապարհով: Ավելին` հանդես է գալիս ոչ միայն որպես Հայաստանի ղեկավար, այլեւ տարածաշրջանային լիդեր, որը պատասխանատվություն է կրում տարածաշրջանի խաղաղության համար, եւ իր գործընկերոջ` նախագահ Մեդվեդեւի հետ նախաձեռնում է քայլեր, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում որակապես նոր համագործակցության մթնոլորտ, անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը խարսխված կլինի յուրաքանչյուրի երկարատեւ շահերը հարգելու, յուրաքանչյուրի իրավունքները ճանաչելու սկզբունքի վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter