HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների և դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։ Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի տնտեսության և գիտության բնագավառներում։ Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետև կներկայացվեն գիտական և ֆինանսատնտեսական փորձաքննության։ Ինչպես հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից, նիստում հաստատվել է նաև խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter