HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը` Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ` ՀԲ-ի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցներով իրականացվող «Անտառների մոինիտորինգի հզորացում» ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին, իրականացվող ընթացիկ աշխատանքներին: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Անտառների մոինիտորինգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում միջազգային եւ տեղական խորհրդատուների կողմից մշակված եւ մշակման փուլում գտնվող փաստաթուղթ-ծրագրերը, որոնք կուղղվեն մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներն ավելի արդյունավետ եւ վերլուծական դարձնելուն: Փոխվարչապետը խիստ կարեւորել է դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումը ՀԲ-ի հետ համաձայնեցված ժամկետներում եւ ողջ ծավալով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել լայնածավալ աջակցություն ցուցաբերել կենտրոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter