Ճարտարագիտականի դեկանը կաշա՞ռք է վերցրել
Ս.թ. օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկան Հենրիկ Հակոբյանը նույն մասնաճյուղի հեռակա բաժնի 4-րդ կուրսի մի ուսանողից առանց խոչընդոտների նշված համալսարանի հեռակա բաժին ընդունվելու համար պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ հետագայում` 2008 թ.-ից մինչև 2011 թ. ընկած ժամանակահատվածում դասերից բացակայելու, ընթացիկ քննությունները, ստուգարքներն ու ստուգողական աշխատանքները առանց խոչընդոտների ստանալու համար նույն ուսանողից պահանջել և ստացել է 480.000 դրամ կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել