Ադրբեջանը հավատում է Թուրքիային
Վերջին շրջանում Ադրբեջանում բուռն կերպով քննարկվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր ժամանակավոր բացման հարցը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունները, ու չի բացառվել, որ հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես կարող է բացվել: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հետագայում հերքեց այդ լուրերը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այս առիթով ասել է. «Եվ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ նախագահ Աբդուլլահ Գյուլը ոչ մեկ անգամ հայտարարել են, որ քանի դեռ Հայաստանը ԼՂ խնդրի լուծման հարցում չի եկել կառուցողական դիրքորոշման, երկու երկրների միջեւ սահմանը չի բացվի: Մենք հավատում ենք Թուրքիայի պաշտոնական դեմքերին, որ քանի չեն կատարվել առաջ քաշված բոլոր պայմանները, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանը չի բացվի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել