ՀՀԿ-ական պատգամավոր Մանուկյանը` անցանկալիների ցուցակում
ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաեւ խոշոր գործարար է, վերջին օրերին վաճառում է ձեռնարկությունները` ձկնաբուծարանը, փայտամշակման, կահույքի եւ քարի արտադրամասերը, եւ գումարների զգալի մասը տեղափոխում է արտերկիր, որտեղ, «Հրապարակի» տեղեկություններով, անշարժ գույք է գնում:
Նրա բիզնեսը ծաղկում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, իսկ այժմ ինչ-ինչ պատճառներով նա հայտնվել է անցանկալիների ցուցակում եւ, հավանաբար, վտանգ է զգում իր բիզնեսի համար:
Վերջին մեկ շաբաթում Խաչիկ Մանուկյանը Հայաստանում չէր եւ անհասանելի էր ոչ միայն լրագրողների, այլեւ մերձավոր շրջապատի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել