Հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքներ
Երևանում նախօրեին մեկնարկած հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 26-ը: Վարժանքների հիմնական խնդիրն է բացազատել և կիրառել ԱՄՆ կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը:
Մինչև վարժանքների մեկնարկը ԱՄՆ հրահանգիչները դաշտային հոսպիտալի հայկական անձնակազմի հետ Երևանում անցկացրել են երկամսյա դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է դաշտային հոսպիտալի բժշկական և տեխնիկական անձնակազմը:
Դասընթացների և վարժանքների հիմնական նպատակն է Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն կիրառելի լինի Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կամ խաղաղապահ առաքելությունների ընթացքում:
Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժանքներին որպես դիտորդ մասնակցում են ԳԴՀ ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել