Բազմացրել եւ իրացրել է պոռնկագրական ֆիլմեր
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս նախօրեին` ժամը 17:00-ին, Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից պոռնկագրական նյութեր ապօրինի տարածելու կասկածանքով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահրամ Ք.-ին, որը ներկայացրել է իր բնակարանում գտնվող համակարգիչը` ներբեռնված պոռնկագրական բնույթի նյութերով, եւ 120 լազերային սկավառակ` ձայնագրված պոռնկագրական ֆիլմերով:
Վերջինս խոստովանել է, որ համակարգչի միջոցով բազմացրել է նշված ֆիլմերն ու դրանք ապօրինի իրացրել տարբեր քաղաքացիների:
«Համակարգիչն ու սկավառակներն առգրավված են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել