HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սննդօբյեկտ չեմ կարող ղեկավարել»

Թերթը դիմել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով մեկնաբանել այն լուրերը, որ նա «Գեղամա» ռեստորանի սեփականատերն է: Հիշեցնենք, որ վերջերս այս ռեստորանում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ է տարվել  հիվանդանոց: Վ. Գասպարյանը թերթին պատասխանել է. «Չգիտեմ, թե ում հիվանդ երևակայության արդյունքում է ինձ վերագրվել ինչ-որ ռեստորանի սեփականատիրոջ «տիտղոսը»: Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Գեղամա» ռեստորանի հետ ես որևէ առնչություն չունեմ: Եվ ընդհանրապես, մարդկային իմ տեսակը չի կարող սննդօբյեկտ ղեկավարել, մատուցողների և խոհարարների հրահանգավորել: Ես բիզնեսմեն չեմ և չէի էլ կարող ինձ թույլ տալ Ռազմական ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնը համատեղել ռեստորանի տիրոջ կարգավիճակի հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter