HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կթանկանան

Երեկվա դրությամբ ՀՀ բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրի գինն իջել էր 10-ական դրամով: «Ռեգուլյարի» մեկ լիտրը երևանյան լցակայաններում վաճառվում է 360, «Պրեմիումը»` 380, «Սուպերը»` 410 դրամով: Դրան զուգահեռ վերջին օրերին թանկացել է հնդակացորենը (գրեչկան)` մոտ 200 դրամով կամ 40 տոկոսով: Առաջիկայում անխուսափելի է նաև բուսական յուղի` ձեթի ու մարգարինի գների աճը Հայաստանում: Սա պայմանավորված է նրանով, որ առաջիկայում կտրուկ կաճեն դրանց միջազգային գները: Դա էլ իր հերթին պայմանավորված է այս տարի յուղատու բույսերի վատ բերքատվությամբ` մասնավորապես Ուկրաինայում: Ըստ որոշ տեղեկությունների` ձեթի հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգուշացրել է իր գործընկերներին ձեթի գնի առաջիկա բարձրացման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter