Դիմել են Ռուսիո պատրիարքին
Բաքուն խնդրել է Ռուսիո պատրիարք Կիրիլից` օգնել վերադարձնել ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հայկական կողմում սպանված իրենց բանակի զինվորի դիակը: Երեկ Պնախարար Սեյրան Օհանյանին հարցրինք` դիմե՞լ է արդյոք պատրիարքը ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու միջնորդությամբ, և ընդհանրապես, ինչու՞ չեն վերադարձնում այդ դին: «Այդ հարցով թող դիմեն Ղարաբաղի իշխանություններին»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ պարոն Օհանյանի ղեկավարած մարտունակ բանակի տեղեկատվական պատասխանատուներն իրենք էին հայտարարել, որ դիակը գտնվում է Հայաստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել