HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միշիկի «Փուչիկը»

ՀՀ մշակույթի նախարարությունն ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի և նրա կողմից կազմավորված կինոհանձնաժողովի` 19 մլն դրամ է հատկացրել մի ֆիլմի նկարահանման համար, որը չունի սցենար: Ֆիլմի պայմանական անունը «Կեչի կամ Զորավարի ընկուզենին» է, իսկ հասարակության մեջ այն հայտնի է` որպես «Միշիկի ֆիլմ»: Խոսքը դերասան Միքայել Պողոսյանի մասին է, ով նշված կինոհանձնաժողովի անդամ է և կարողացել է պետությունից «փող կպցնել»  իր ֆիլմի համար, որը նկարահանվելու է ոչ թե սցենարով, ինչպես լինում է սովորաբար, այլ էքսպրոմտ` ինչ և ինչպես պատահի սկզբունքով: Բավական հետաքրքիր նրբերանգներ ունեցող այս պատմությունն ուշագրավ է նաև նրանով, որ ըստ Մշակույթի նախարարության հրապարակած տվյալների, ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմելու է 187 մլն դրամ, որի մի մասը Մ. Պողոսյանն արդեն հաջողացրել է պոկել ինչ-որ սփյուռքահայերից: Գումարի մնացած մասը, ինչպես տարբեր շրջանակներում ասել է Մ. Պողոսյանը, նա ակնկալում է պոկել Ղարաբաղի իշխանություններից: Բանն այն է, որ ֆիլմի թեման ինչ-որ չափով առնչվում է Ղարաբաղի հետ, և նա հույս ունի, որ իրեն չեն մերժի: Ի դեպ, Մ. Պողոսյանն իր մտերիմների շրջապատում արդեն հպարտորեն ասել է, որ հենց ֆիլմի համար գումար ստանա, հող է գնելու Աշտարակում: Իսկ գլխավոր հարցի պատասխանը` ինչո՞ւ է պետությունը նման անհեթեթությունների համար հսկայական գումարներ հատկացնում, պետք է փնտրել այս կատեգորիայի մշակույթի գործիչների առնվազն վերջին 12 տարիների կենսագրության և գործունեության մեջ: Նրանք իսկապես շատ են սիրում Ղարաբաղը և ղարաբաղցիներին: Հատկապես չորս տարին մեկ` ընտրություններից ընտրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter