
Հայաստանում ձերբակալվել է Նովգորոդի հանցավոր հանրության ենթադրյալ առաջնորդ Թելման Մխիթարյանը: Նա մեղադրվում է Ռուսաստանում ապօրինի ձեռներեցությամբ զբաղվելու մեջ: Նովգորոդի իրավապահ համակարգից հայտնել են, որ Հայաստանի ոստիկանությունը որոշում է Մխիթարյանի էքստարդիցիայի հարցը:
Նշենք, որ ձերբակալվածը Նովգորոդի պատվավոր քաղաքացի է, ունի մի շարք ձեռնարկություններ ու կազմակերպություններ: 2007թ. նոյեմբերին նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ 171 հոդվածով (ապօրինի ձեռներեցություն): Մեղադրանքը հեռակա է հարուցվել, քանի որ այդ պահին իրավապահներին հայտնի չի եղել նրա գտնվելու վայրը: Մխիթարյանի հանդեպ հայտարարված էր միջազգային հետախուզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել