Հայ-վրացական սահմանին ձերբակալված հայերի մասին դեռևս տեղեկություն չկա
Երեկ հայ-վրացական սահմանին հայազգի երկու` Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների ձերբակալման լուրը դեռևս չի հաջողվել ճշտել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ հարցում ուղարկել են, բայց մինչ այս պահը պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ, ըստ վրացական մամուլի տարածած տեղեկությունների, վրացի սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են երկու հայի, որոնցից մեկը Վրաստանի, մյուսը` Հայաստանի քաղաքացի է: Վրացական ոստիկանության սահմանապահ զորքերից հաղորդում են, որ Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է, քանի որ անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի ունեցել: Իսկ Վրաստանի քաղաքացին ազգությամբ հայ Երջանիկ Պողոսյանն է: Ձերբակալվածները մուտք են գործել սահմանային գոտի առանց թույլտվության և ջրային կենդանիներ են որսացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել