HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500-ից ավել կեղծ նկար է առգրավվել

Չորեքշաբթի Իտալիայի ոստիկանությունն առգրավել է ժամանակակից արվեստի դասականների ավելի քան 500 կեղծ նկարներ, որոնց համար մոտ 7 միլիոն եվրո է վճարվել, հայտնում է Риа Новости-ն: Անրի Մատիսի, Ռենե Մագրիտի, Ջորջո Դե Կիրիկոյի, Ռենատո Գուտուզոյի, Մարիո Սիրոնի և ուրիշ համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների կտավները իտալացի կոլեկցիոներները ձեռք են բերել ինտերնետի միջոցով: Փորձագետները առգրավված կեղծ նկարները գնահատում են որպես «բարձր որակի աշխատանք» հեղինակային ոճի և տեխնիկայի վերարտադրության տեսանկյունից: Այս գործի մեջ ներգրավված է 12 մարդ: Բոլորը մեղադրվում են արվեստի գործերի կեղծման և դրանց վաճառքի մեջ: Բացի այդ, որոշում է  ընդունվել փակել մի շարք ինտերնետային աճուրդներ, որոնց միջոցով նրանք վաճառում էին կեղծ աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter