HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունն արձագանքել է

Օգոստոսի 25-ին, մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին ինչպես նաև հրապարակեցին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի բաց նամակը, որով իբրև թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հանրապետության գլխավոր դատախազին, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչների նկատմամբ ոստիկանության և դատախազության գործողությունների վերաբերյալ: Հարգելով հանրության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում ենք, որ նախևառաջ հարգելի պատգամավորը պետք է վաղուց տեղյակ լիներ, որ 2007 թվականի մայիսից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվում, դատախազության համակարգում քննիչներ չեն աշխատում, հետևաբար հարգարժան պատգամավորի հայտարարությունը` «քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ», անհիմն են, քանզի ՀՀ դատախազության կառուցվածքային կազմում «Մարտունու դատախազություն» ստորաբաժանում, և «Մարտունու դատախազության քննիչ» գոյություն չունեն: Կարծում ենք հայտարարությամբ հանդես գալուց առաջ, կարելի էր ճշտել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանը չստուգված տեղեկատվություն փոխանցելուց: 2010 թվականի  հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն և Մադինա գյուղերի մի խումբ բնակիչներ անօրինական միջոցառում էին անցկացրել Մարտունի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դադարեցրել երթևեկությունը: ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիշյալ գյուղերի մի խումբ բնակիչներ իրենց բացատրություններում հայտնել են, որ իրենք ցանկացել են դիմել կառավարությանը` «Արգիճա» գետի հունը փոխելու շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով: Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է: Գեղարքունիքի մարզի դատախազությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից որևէ դիմում-բողոք չի ստացվել: Նկատի ունենալով դեպքի հնչեղությունը, նյութերի հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter