HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում առաջին դասարանցիների թիվն աճել է

Սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված օրեր: Մարզպետարանների կրթության վարչությունները նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում, որպեսզի պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան: Սեպտեմբերի 1-ին դաս չի լինի միայն Ակնաշեն գյուղում: Այստեղ դպրոցը վերանորոգվում է, եւ շինաշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 10-ին: Արմավիրի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ 2010-2011 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ կընդունվի 3331 աշակերտ: Նախնական տվյալներով` առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավել է 150-ով: Մարզի դպրոցներում կձեւավորվի 1606 դասարան` 32409 աշակերտ, իսկ ավագ դպրոցներում 148 դասարան` 3613 աշակերտ: «Սա առայժմ նախնական տեղեկություն է, եւ տեղեկությունն ամբողջական կլինի սեպտեմբերի 6-ից հետո ընկած ժամանակահատվածում»,-նշեց Գայանե Սայադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter