HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Երևանում և մեկ վիրավոր

Երեկ երեկոյան, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի 2-բ շենքի մի բնակարանում հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ին, նշված շենքի բակում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայից անհայտ անձինք հրազենով կրակ են արձակել 1987 թ. ծնված Նարեկ Ս.-ի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ: Տուժողը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, այնտեղից` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակի 10 պարկուճ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter