HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարելավվում է երկրի գործարար միջավայրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ՀՀ ևս վեց օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։ Այս հանգամանքը շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով, որ կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունները մանրակրկիտ պարզաբանվեն և զանգվածային լրատվամիջոցներով հասցվեն շահառուներին, երկրի բնակչությանը։ Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter