HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է ՄՖԿ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը եւ պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը: Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների եւ կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարեւորությունը, նշելով, որ նաեւ կոնկրետ գործարար ծրագրերին Կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի: ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում Կորպորացիայի գործունեության ընդլայնման եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: Տեղեկանք. Միջազգային ֆինանսական կորպորացիան` IFC (ՄՖԿ) Համաշխարհային բանկի խմբի անդամ է: Հայաստանը ՄՖԿ-ի անդամ եւ բաժնետեր է դարձել 1995թ.: Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ սկսել է մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Առ այսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար`18  ծրագրում: Կորպորացիայի գործունեության առաջնահերթություններն են` փոք ր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությունը, էներգաարդյունավետության խթանումը` տեղական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու եւ կլիմայական փոփոխությունները նվազագույնի հասցնելու համար, բանկերին եւ ընկերություններին օգնությունը` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter