Կվերականգնվի «Արփա-Սևան» թունելը
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11 798 546 320 ՀՀ դրամ արժեքով: Մրցույթի հաղթող է ճանաչվել «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել