HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար թունելում. այրվել են մեկ տարեկան երեխան և մի կին

Ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ Սևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Տեղում պարզվել է, որ թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս: Այրվածքներ ստացած վարորդը ինքնուրույն դուրս է եկել թունելից: Ժամը 16:17-ին դեպքի վայրից հաղորդել են, որ հրդեհը մարվել է, թունելում հայտնաբերվել են 1 տարեկան երեխայի եւ 30-40 տարեկան կնոջ դիակներ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, թունելը ժամանակավորապես փակվել է երթեւեկության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter