HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօրվա և վաղվա գյուղատնտեսության երեք խնդիրների մասին

Այսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարը» թեմայով` բանախոսությամբ Վարդան Հայկազյանի: Ստորև ներկայացնում ենք բանախոսի ամփոփ խոսքը։ «Գյուղատնտեսությունն այնքան բարդ և բազմագործոն` շախկապված մարդու գործունեության բոլոր բնագավառների հետ, մի բնագավառ է, որ թերևս արժի հասկացված լինելու համար այն պատկերացնել որպես եռաչափ տիրույթ, որտեղ արտադրությունն ու իրացումը ստեղծում են հորիզոնական հարթություն, իսկ սոցիալական խնդիրները` դրանցով պայմանավորված, բարձրացնում կամ իջեցնում են այդ հարթությունը: Սա միշտ հնարավորություն է տալիս հասկանալու որտեղ ենք և ինչի մասին ենք խոսում: Այնուամենայնիվ կան առանցքային խնդիրներ, որոնց անդրադառնալը պահի համար վճռորոշ է, երբեմն էլ ճակատագրական: Առաջին այդպիսի խնդիր հողի խնդիրն է, որն այժմ տեղավորվում է բոլորովին նոր պարադիգմայի սահմաններում և պահանջում է նոր վերաբերմունք իր նկատմամբ: Երկրորդ այդպիսի խնդիր կոոպերացման և կոնսոլիդացման խնդիրն է, որի կայացումը լուծում է այսօր գյուղատնտեսությունում ծառացած խնդիրների երեք քառորդը: Եվ վերջապես գյուղատնտեսական կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրման խնդիրը, որից սպասվում է շոշափելի որակական արդյունք ապահովող սիներգիկ էֆեկտ:  Այս բոլորի համար ընդհանուր հայտարար կարող է հանդիսանալ հասարակության ապաքաղաքականացումը` քաղաքացիական ակտիվության անընդհատ աճով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter