HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կդառնա՞ Լեւոն Սարգսյանը ԵՊՀ ռեկտոր

Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություններ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության` համալսարանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել: Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղաժամ հրաժարվել: «Առայժմ լիազորություններս վայր դնելու մտադրություն չունեմ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ԵՊՀ հաջորդ ռեկտորի ամենահավանական թեկնածուն Լեւոն Սարգսյանն է, Արամ Սիմոնյանն ասել է. «Ես` առանց կոմենտարիաների, որովհետեւ ես ասում եմ. այդ բոլորը խոսակցություններ են, որոնք խանգարում են մեր հիմնական գործին: Կգա ժամանակը, կհայտնվեն թեկնածուները, խորհուրդը թեկնածուների միջից կընտրի ամենաարժանավորին, եւ նա էլ կլինի ռեկտոր»: Անձամբ Լեւոն Սարգսյանից երեկ այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նրա աշխատանքային հեռախոսը լռում էր: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց 2005-ին, ընտրություններն անցան խիստ լարված, մի քանի փուլով: Սիմոնյանն ընտրություններից օրեր առաջ հասցրեց անդամագրվել ՀՀԿ-ին եւ մեծ դժվարությամբ դարձավ ռեկտոր: Նրա հիմնական մրցակիցը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն էր, որն ընդամենը մեկ ձայնի պատճառով տապալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter