
Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային նախօրեին «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ արած հայտարարությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանին հասցված վնասների վերաբերյալ` նա նշել է, որ խնդիրը ենթակա է իրավական հետևողականության:
«Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ` 1915-ին, ցեղասպանություն է իրականացրել որոշ թվով հայերի նկատմամբ, ներկայումս, նրանով հանդերձ, որ վերացել է օսմանյան կառավարությունը, դեռևս հայերը Թուրքիայից ուզում են, որ այս խնդրի համար պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի»,- ասել է Բաղային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել