HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանը բավարարել է Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը

Այսօր վճռաբեկ դատարանը լսել է 2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։ Ըստ գործի նյութերի` 2008 թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում` Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։ Սույն որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ դատարաններ։ Վերոհիշյալ դատարանները և գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր, քննելով Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները, բեկանել է դրանք և գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար։ Այս մասին «Հետքին» տեղեկացրին Քաղաքացիական հասարակության ինստիտուտից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter