ՆՓԱԿ-ում կբացվի համարձակների ցուցահանդես
Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին բացվելու է Սոնյա Պալասանյանի խմբակային ամենամյա ցուցահանդեսը` «Բազմաշերտ ինքնություն եւ հասարակական կառույց» խորագրով: Ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում հասարակությանը քիչ ծանոթ սկսնակ արվեստագետներ:«Յուրաքանչյուր անհատ ունի իր ինքնության ծածկված եւ բացահայտ շերտերը: Ոմանք թաքնված են եւ փակ անհատական ընտրությամբ, եւ ցանկությամբ, ոմանք` հասարակական տաբուների պատճառով, եւ ուրիշները պարտադրված` հասարակական-քաղաքական ճնշումների միջոցով: Ինքնության խորքային շերտերի ծածկված կամ բաց լինելու հանգամանքը անձի ընտրությունն է` Կան անձինք, որոնք քաջություն ու հանդգնություն ունեն հայտնելու կամ դրսեւորելու մի դիրքորոշում, կարծիք կամ բնույթ` սեռային ուղղվածություն, քաղաքական դիրքորոշում, պատմական իրադարձությունների մեկնաբանություն, եւ այլն, որը անընդունելի կամ դատապարտելի է անմիջական հանրության կողմից: Բայց համենայնդեպս նրանք հանդգնում եւ արտահայտում են դրանք:
Արվեստագետների մեծ մասը իրենց անձնական եւ մասնավոր զգացմունքները սովորաբար եւ մեծ մասամբ ներկայացնում են փոխաբերական իմաստ կրող սիմվոլների միջոցով: Մի հանգամանք, որը հարստացնում է գործը եւ առիթ տալիս մեկնաբանությունների, մտորումների եւ երկխոսության: Կան արվեստագետներ որոնք բացահայտ են եւ անկաշկանդ, որը նույնպես ընդունելի արտահայտչաձեւ է…»,- այսպես է ներկայացնում ցուցահանդեսը իր ազդի մեջ:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել