Հայաստանցիները կարող են անվճար զանգել ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռախոսահամարներին
Համաշխարհային հսկա Googlе շարունակում է իր տիրապետությունը հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այսօր տեխնոլոգիաների լրահոսները հեղեղված էին տեղեկություններով, որ Google-ը գործարկում է համակարգչից դեպի իրական ամերիկյան եւ կանադական հեռախոսահամարներ կատարելու անվճար ծառայությունը: Ծառայությունը գործում է նաեւ Հայաստանի բնակիչների համար: Ինչպես ներկայացնում է pcnews.am-ը` «զանգելու համար անհրաժեշտ է միայն մուտք գործել GMAIL-ի Ձեր էլ.փոստն ու CHAT-ի հատվածում սեղմել նոր "Call phone" կոճակը: Այնուհետև ներքևի աջ հատվածում կհայտվի համարահավաքման պատուհան ու զանգելու կոճակ»:
Հիշեցնենք, որ հայաստանցի այն օգտագործողները, որոնք հարազատներ ունեն ԱՄՆ-ում եւ Կանադայում, բավականին ակտիվ կերպով օգտագործում են Skype ծրագիրը, որը, սակայն, Հայաստանի հաճախորդների համար անվճար է միայն համակարգչից համակարգիչ զանգեր կատարելու դեպքում: Իսկ ավելի վաղ Հայաստանում տարածված էր VoIP հեռախոսակապը, որը վերջին տարիներին պարզապես անկում ապրեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել