Նախարարի հավաքն ու ոստիկանապետի պարը
Օգոստոսի 25-ից մեկնարկել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցություններ: Այդպիսի խորհրդակցություններ կրթության նախարարությունն անցկացնելու է բոլոր մարզերում: Որոշ մարզերում խորհրդակցություններին մասնակցելու է անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ներկա է եղել, մասնավորապես, Արարատի մարզում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդաժողովին: Բացի նախարարից` ներկա են եղել բազմաթիվ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Մեր տեղեկություններով` խորհրդաժողովը եզրափակվել է խնջույքով, որը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրում: Ի դեպ, այդ օրը ռեստորանում նշել են նաեւ Արարատի նոր մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի պաշտոնամուտը: Խնջույքին ներկա են եղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը եւ ուրիշ բարձրաստիճան այրեր: Ներկաներին հատկապես դուր է եկել Ալիկ Սարգսյանի պարը: Ի դեպ, «Նոր Արատաշատ» ռեստորանային համալիրը պատկանում է հենց ոստիկանապետին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել