HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել»

Երեկ Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարության ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը անսպասելի քայլ կատարեց` հայտարարելով, որ Խալաֆյանն այդ բաժնում չէր կարող ինքնասպանություն գործել, եւ, հետեւաբար, նրան սպանել են, իսկ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նրան գործարք է առաջարկել: Սենսացիան այն չէ, որ ամբաստանյալն ասաց բոլորի համար (բացի ՀՔԾ-ից) ակնհայտ ճշմարտությունը, այլ այն, որ ոստիկանը որոշեց չխաղալ նախաքննության մարմնի ու մեղադրողների թելադրած խաղի կանոններով: Աշոտ Հարությունյանն հարց տվեց` ինչու՞ քննչական մարմնին, տվյալ դեպքում` Հատուկ քննչական ծառայությանը չի հետաքրքրել, թե ինչպես է Վահանը ոստիկանի աշխատասենյակում եղած ժամանակ բացել պահարանի դուռը, այն դեպքում, երբ պահարանը բռնակ չի ունեցել, եւ որքա՞ն ժամանակում է նա կարողացել ապակե բանկայի միջից հանել դանակն ու հարվածել իրեն, եթե դրա համար ժամանակ էր անհրաժեշտ, իսկ սենյակում ոտիկաններ կային: Այնուհետեւ` եթե Վահան Խալաֆյանը դանակով մեկից ավելի անգամ հարվածել է իր որովայնին` 12 սմ խորությամբ, ապա դրա համար ուժ էր հարկավոր, ինչը չէր կարող անել թուլացած մարդը: Եվ ամենակարեւորը` ու՞մ մատնահետքերն են եղել դանակի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter