Հայկական արշավ` ընդդեմ CNN-ի
Facebook համաշխարհային սոցիալական ցանցով Ամերիկայի հայկական համագումարն էլեկտրոնային արշավ է նախաձեռնել CNN հեռուստաընկերության դեմ՝ կոչ անելով կասեցնել հակահայկական բովանդակությամբ սյուժեի հեռարձակումը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը նախատեսում է հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաևի հաղորդումը, որտեղ հերթական անգամ փորձ է արվելու 1992թ. Խոջալուում կատարված ողբերգությունը ներկայացնել Ադրբեջանի ստահոդ և մտացածին տեսակետից: Ծրագիրը նախատեսված է հեռարձակել 5 անգամ` 4 օրվա ընթացքում, սկսած այսօրվանից։
Տարածող հաղորդագրության մեջ նշված է, որ «այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է օգտագործել նաև CNN-ի ֆորմատը` շարունակելու իր հակահայկական քարոզչությունը միջազգային ասպարեզում»:
Սփյուռքահայ եւ հայաստանաբնակ ֆեյսբուքցիներին Ամերիկայի հայկական համագումարը էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով կոչ է արել աջակցել՝ կասեցնելու հակահայկական նախաձեռնությունը` այցելելով http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 կայք և այսնեղ տեղակայված նամակն ուղարկելով CNN-ի ղեկավարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել