HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին

Սույն թվականի օգոստոսի 27-ի ժամը 21.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին  է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը: Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տրամադրության տակ եղած տեղեկությունների` 1985թ.  ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննության տվյալների` պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության  կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով: Մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter