HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմքի փոխպատվաստման առաջին դեպքը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում ավարտվել է դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: Այս մասին հայտնում է cleveland.com-ը: Ամերիկուհի Քոննի Կալպը ստիպված է եղել 30 անգամ պառկել վիրահատական սեղանին: 2004-ին նրա դեմքին կրակել էր ամուսինը, ինչից հետո երեսի միջին մասն այլանդակվել էր: Ամուսինը փորձել էր ինքնասպան լինել, բայց անհաջող: Ներկայումս նրա պատժաչափը մոտենում է ավարտին: Վիրավորվելուց հետո Քոննին չի կարողացել պինդ սնունդ ընդունել, զգալ համն ու հոտը, իսկ շնչել կարողացել է շնչափողի վրա արված բացվածքի միջոցով: 2008-ի դեկտեմբերին Քլիվլենդի կլինիկայի վիրաբույժները մահացած դոնորից փոխպատվաստել էին Կալպի դեմքի 80 տոկոսը: Հետագայում եւս 30 անգամ վիրահատական դանակի տակ հայտնվելուց հետո Քոննի Կալպի արտաքինը վերականգնվել է: Գործնականում դեմքի միմիկան ու զգայունակությունը լիովին վերականգնվել են: Կնոջ խոսքերով` հիմա իրեն նայում են ինչպես սովորական մարդու: Նա նաեւ հայտնել է, որ ներել է ամուսնուն եւ այսօր էլ սիրում է նրան, սակայն դեպքից հետո մտադիր չէ նրա հետ ապրել: Ի դեպ, աշխարհում մինչ օրս կատարվել է դեմքի փոխպատվաստման ընդամենը 12 վիրահատություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter