
Սեպտեմբերի 12-ին` ժամը 19.00-ին, Երեւանի Մոսկվայի տանը տեղի կունենա համերգ-ներկայացում, որի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ Էրիկ Սարգսյանի բուժման համար:
Համերգ-ներկայացմանը կլինի «Երազներ երազներում» հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան «Միհր» թատրոնի կողմից, ինչպես նաեւ «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերներ Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կողմից: Տոմսերի արժեքը 2000-4000 դրամ է:
Համերգ-ներկայացման ընթացքում կարելի է գնել Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը», Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը», Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը», Կարեն Անտաշյանի «Անտաշատ-78% պոեզիա», Ռուզաննա Պետրոսյան «Արեւին», ինչպես նաեւ հեղինակային երգի հավաքածուն: Գրքերի եւ CD-ի վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Էրիկի հաշվեհամարին:
Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով
, այժմ ծնողների հետ Ռուսաստանում է, երկրորդ քիմիաթերապիան եւս բարեհաջող անցավ, որոշ ժամանակ հետո անհրաժեշտ է լինելու երրորդ քիմիաթերապիան:
Համերգը կազմակերպում է երիտասարդական նախաձեռնող խումբը, որը ակտիվորեն գումար է հավաքել եւ մի շարք ակցիաներ կազմակերպել Էրիկի փրկության համար:
Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին:
ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994
ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993
Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով
Տեղեկությունների համար զանգահարել 093 129004
կամ 099 855997:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել