HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Ժամանակակից արվեստի փակ շղթան

«Հետքը» երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում աղոտ խոսակցություններ կան, որ արվեստագետ Սահակ Պողոսյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է արվեստի ֆոնդ ստեղծել, եւ գրել էինք, որ Սահակ Պողոսյանի ստեղծելիք ֆոնդի նպատակը ցույց կտա ժամանակը: Այսօր արվեստագետը արձագանքել է Հայաստանի ժամանակակից (contemporary) արվեստի համահայկական ֆոնդի մասին տեղեկատվությանը. «Այդ նամակները, որ ես ուղղել էի երկրի նախագահին եւ վարչապետին, սահուն կերպով ուղարկվեցին մշակույթի նախարարություն, որտեղ, ինչպես գիտես, այդ մշակույթի մասին ինչ ես եմ խոսում, բացարձակ անտեղյակ եւ անտարբեր են: Երկրորդ` կառավարությունից ինձ տեղեկացրին, որ ՀՀ կառավարությունը սատարում եւ աջակցում է ժամանակակից արվեստի զարգացմանը: Եթե սրանից ավելի դեմագոգիա դու կյանքումդ լսել ես, տեղյակ պահի հանրությանը»: «Հետքի» այն հարցին, թե «պաշտոնական պատասխան կա՞», Սահակ Պողոսյանը պատասխանեց. «Պաշտոնական պատասխան կա, ինչը կարող եմ ցույց տալ. նամակները ուղղորդել են մշակույթի նախարարություն, այսինքն` ժամանակակից արվեստի վարչություն, իսկ այնտեղից ուղղորդել են սկիզբ, այսինքն` փակ շղթա է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter