HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան դժգոհ է Իրանից

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բացատրություն է պահանջել իրանցի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիից այն բանի համար, որ Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային օրերս հրապարակավ հայտարարել էր հայերի 1915 թ. ցեղասպանության մասին: «Իրան. հաղթանակի կամուրջ» կոնֆերանսի ժամանակ, որում խոսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից Իրանի օկուպացման մասին, Բաղային ասել է, որ այդ փաստն այսօր պետք է համապատասխան գնահատականի արժանանա ու պատասխանատվություն նախատեսի: Այդ համատեքստում էլ փոխնախագահը նշել է. «Մոտ 100 տարի առաջ` 1915 թ., Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Հիմա, երբ Օսմանյան կայսրությունը գոյություն չունի, Հայաստանը շարունակում է պահանջել պաշտոնապես ներղություն խնդրել կատարվածի համար եւ փոխհատուցում տալ»: Թուրքիայի պատասխանը չի ուշացել. Դավութօղլուն կապվել է Մոթաքիի հետ, որը CNN Turk-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Դավութօղլուն ասել է, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը: Վերջինս արդեն հասցրել է հանդիպել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter