HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական ածխահանքում պայթյունից 3 մարդ է զոհվել

Վրաստանի արեւմտյան Իմերեթիի ռեգիոնի Թղիբուլիի ածխահանքում երեկ ուշ երեկոյան վթար է տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, պայթյունի արդյունքում զոհվել է 3 հանքափոր: Այս լուրը հաստատել են Թղիբուլիի մունիցիպալիտետում: Պայթյունի ժամանակ հանքահորում եղել է 11 մարդ, որոնցից 7-ին ծանր այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխել են Թղիբուլիի հիվանդանոց: Մեկ հանքափոր անվնաս է մնացել: «Տուժածներից 5-ի վիճակը շատ ծանր է: Դա նշանակում է, որ այրվածքները կարող են վտանգավոր լինել կյանքի համար: Այս պահին 5-ն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Այրվածքաբանության կենտրոնի բժիշկ Գիա Կվինիկաձեն: Մյուս 2 վիրավորները տեղափոխվել են Գուդուշաուրիի անվան կլինիկայում: «Երկուսի վիճակն էլ ծանր է: Տարբեր տիպի կոտրվածքներ ու այրվածքներ ունեն: Երկուսն էլ տեղափոխվելու են Այրվածքաբանության կենտրոն»,- ասել են հիվանդանոցում: Ի դեպ, այս նույն հանքում այս տարվա մարտին տեղի էր ունեցել եւս մի վթար, որի հետեւանքով զոհվել էր 4 հանքափոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter