Ռուսները մեզ կտա՞ն անվտանգության լրացուցիչ երաշխիք
Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում ստորագրեցին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչեւ 49 տարի երկարաձգելու մասին համաձայնագիրը:
Ստորագրումից հետո Հայաստանի ընդդիմությունը մտահոգություն հայտնեց, իսկ իշխանական թեւը, ընդհակառակը, հայտարարեց, թե ռազմաբազայի ներկայությունը մեզ «օդ ու ջրի» պես անհրաժեշտ է: Ստորագրված համաձայնագիրն առաջիկայում կքննարկվի նաեւ Ազգային ժողովում, եւ կասկած չկա, որ կվավերացվի:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նույնպես դրական է գնահատում երկու երկրների նախագահների կողմից ստորագրված համաձայնագիրը: Ըստ նրա` անկայուն տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, ռուսական ռազմաբազան մեզ տալիս է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:
«Այսօր ունենք անվտանգության երաշխիքի լուրջ խնդիր, եւ այս պայմանագիրը մեզ այդ երաշխիքը տալիս է: Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Հայաստանը դրանով կորցնում է ինքնիշխանությունը եւ այլն, այդպես չէ: ԱՄՆ-ն աշխարհի 130 երկրում ունի 702 ռազմական բազա, այդ թվում` այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին Գերմանիան է: Այնտեղ է գտնվում Պենտագոնի ամենահզոր ռազմաբազան: Եւ այսօր ասել, որ Եվրամիության լոկոմոտիվ երկրներից մեկը` Գերմանիան ինքնիշխանությունը կորցրած երկիր է, բացարձակապես լուրջ չէ»,- ասում է Ն. Զոհրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել