
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում իրենց ներկայացուցչություններն են հասցրել բացել ՏՏ ոլորտի համաշխարհային եռյակից Microsoft-ն ու Apple-ը, սակայն Google-ը դեռեւս ներկայացուցչություն չի բացել: Սրա պատճառը «Հետքը» ճշտել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից:
Հայաստանում խոշոր բոլոր ընկերություններն իրենց ներկայացուցչություններն ունեն, բայց Google-ը չի մտնում Հայաստան. շուկան փո՞քր է, թե՞…
Իսկ ինչի՞ համար Google-ը մտնի: Ինքը փնտրող համակարգ է:
Ամբողջ աշխարհում կա ու միայն փնտրող համակարգ չէ, ասում են բրաուզեր է ստեղծում, նոր կայքեր է բացում:
Իր ինժեներական կենտոնն ինչ-որ մի տեղ է: Ի՞նչ իմաստ ունի գալ Հայաստան: Իմաստ կունենար Հայաստան գալ, եթե Հայաստանը կոնկրետ այդ տեխնոլոգիայով, ինչով Google-ն է զբաղվում, շատ լուրջ առաջընթաց ունենար, շատ ընկերություններ լինեին այդ ոլորտում, եւ նա էլ հետաքրքրված լիներ, այստեղ էլ ստեղծեր ինժեներական ստորաբաժանում: Այլ նպատակադրում ինքը չունի:
Google-ին էժան աշխատուժը չի՞ գրավում:
Էժան աշխատուժը պետք է կարողանա մի բան անել: Հիմա այն տեխնոլոգիաներով, որոնցով զբաղվում է Google-ը, պետք է կրիտիկական զանգված լինի այստեղ: Օրինակ` դրանով զբաղվող մի հազար հոգի մարդ պիտի լինի: Իսկ այդ հազարը մեզ մոտ ուրիշ բանով են զբաղված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել