Հակառակորդը արձակել է 300 կրակոց
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդին
Անցած 7 օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նախորդ շաբաթների համեմատ, պակասել են: Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի` օգոստոսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հիմնականում «АК» տիպի ինքնաձիգերից և «СВД» դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է մինչև 300 կրակոց:
Նշված ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել