HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Խաղողի մթերման նվազագույն գինը 120 դրամ է

Սեպտեմբերին կսկսվի խաղողի մթերումը: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը վստահեցնում է, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Նրա տվյալներով` այս տարի կունենանք 125.000 տոննա խաղող: Արդեն մթերումների նվազագույն գին է հայտարարված է 120 դրամը, և հստակ է, թե որ կազմակերպությունը երբ, որ տարածքում և ինչ գնով է մթերելու խաղողը: Երևանի Կոնյակի գործարանը մթերման գին է հայտարարել 130 դրամը:

Այս տարի ընդունվել է խաղողի գնման պայմանագրի ընդունելի ձև, որում նշվում է, թե ինչ են պարտավոր անել մթերողը և գյուղացիական տնտեսությունը: Անդրադառնալով այն հարցին, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել խաղողը, որովհետև մթերող կազմակերպությունները սպասում են վերջին օրվան, որ խաղողը էժան գնով գնեն գյուղացուց` գյուղնախարարը հավաստիացրեց, որ այս տարի նման բան չի լինի: Նա գյուղացիներին հորդորեց խաղողը չջրել մթերման օրերին, թողնել, որ դրա շաքարայնությունը հասնի 18 և ավելի տոկոսի, մթերման ժամանակ տերև, ցեխ, քար չխառնել խաղողին և տանել գործարան: Ինչ վերաբերում է դեռ նախորդ տարվանից մթերող կազմակերպությունների` գյուղացիներին ունեցած պարտքերին, ապա Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ Արարատում այդպիսի երկու կազմակերպություն կա, որոնք 3-4 մլն դրամ պարտք ունեին, բայց արդեն այդ գումարը վճարել են գյուղացիներին: Գյուղնախարարի խոսքերով` այդ երկու գործարանը գյուղացիների հետ պայմանավորվածություն ուներ` խաղողի մթերման գումարը վճարել հաջորդ տարվա օգոստոսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter