HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում են մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու և տալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչի և ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական և տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա.Գևորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն և մաքսանենգություն կատարելուն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: «Քուլ Բաս» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Գրիգորյանը անձամբ օգտագործելու նպատակով կեղծել և օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել խոշոր չափերով ապրանք և տվել խոշոր չափերով կաշառք: Իսկ ՀՀ ոստիկանության  փորձաքրեագիտական վարչության մեթոդական և տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետ, ոստիկանության մայոր Ա.Նիկողոսյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ և 38-325-րդ հոդվածների 1-ին մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 4-րդ մասի 2-րդ կետով, Ա.Նիկողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Վ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ, 325-րդ հոդվածների 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով: Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter