HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթվա ընթացքում բնությանը պատճառվել է 875 հզ. դրամի վնաս

Պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայացրել են 16 վարչական որոշում` 1.14 մլն դրամ գումարով և հաշվարկել բնությանը պատճառված վնաս` 872.5 հազ. դրամի չափով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Որսի կանոնների խախտման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0 հազ. դրամ ընդհանուր գումարով 7 վարչական որոշում, առգրավվել է 7 միավոր որսորդական հրացան: «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի որստեսչական խումբը արձանագրել է նապաստակի ապօրինի որսի 1 դեպք: Որսորդական հրացանն առգրավված է, գործը գտնվում է վարչական վարույթում: Լոռու մարզում կասեցվել է ցանցով լորի ապօրինի որսը, ինչի արդյունքում թռչունները բաց են թողնվել: Գործը գտնվում է վարչական վարույթում: Այս մարզում հայտնաբերվել է նաև անտառխախտման մեկ դեպք, ինչի համար հաշվարկվել է 6.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի ՏԲ աշխատակիցներ հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար մեկ ֆիզիկական անձ տուգանվել է 30.0 հազ. դրամով, և հաշվարկվել է 2.0 հազ. դրամի վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի մարզում առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում` 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով:
Ջրերի պահպանության ոլորտ
Լոռու մարզում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի մարզում մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական որոշում, և հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս` 350.0 հազ. դրամի չափով:
Ընդերքի պահպանության ոլորտ
4 ընդերքշահագործողի նկատմամբ կայացվել է 500.0 հազ. դրամի 4 վարչական որոշում, և հողի աղտոտման համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 504.0 հազ. դրամի չափով: Ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter